Իրանագետ Ժաննա Վարդանյանի Իրանն այսօր տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Նախընտրական իրադրությունն Իրանում 2
📍Պահպանողականները սկսել են ահազանգել մեկ թեկնածուի շուրջ համախմբելու անհրաժեշտության մասին: Հոգևոր առաջնորդի «Քայհան» օրաթերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին օրաթերթում գրել է, որ պահպանողական թեկնածուները հօգուտ մեկի պետք է հրաժարվեն ընտրապայքարից:
📍««Եթե չմիավորվեն, ի՞նչ կլինի»՝ այդ դեպքում կապ չունի, թե ում ձայն կտան, որովհետև եթե չմիավորվեն, ապա նրանցից ամեն մեկը ժողովրդից ձայներ է ստանալու, իսկ այդ ձայները չեն կարողանա հեշտությամբ մրցակցել մեկ զամբյուղում միաձայն հավաքված ձայների հետ»,- գրել է Շարիաթմադարին:
Կարդացեք նաև
📍Մինչև ընտրությունները մեկ թեկնածուի շուրջ համախմբվելու անհրաժեշտության մասին է հայտարարել անգամ Ղալիբաֆը:
📍Իսկ այդ ընթացքում բարեփոխականները Մասուդ Փեզեշքիանից շարունակում են կերտել «փոփոխություն բերողի» կերպար: Փեզեշքիանն անգամ անդրադարձել է իրանական հասարակության համար ամենազգայուն թեմաներից մեկին՝ բարոյականության ոստիկանության գործունեությանը ու խոստացել, որ իր լիազորությունների սահմաններում դրան դեմ կգնա:
📍«Մենք չպետք է որևէ բան անենք, որ մեր աղջիկներն ու կանայք ատեն հավատքը: Մեզ չի հետաքրքրում, թե ով ինչ է հագնում»,-ասել է Փեզեշքիանը:
📍Այս կերպ, նա փորձում է հասնել հասարակության լայն ու իշխանություններից դժգոհ շերտերին: