Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարկ պլաստմասե շիշ նետելու համար, երբ այն անգամ ոչ մի ոստիկանի չի կպնում, կալանավորում են: 15 ոստիկան այս գործով տուժող է ճանաչվել». «Հրապարակ»

Հունիս 18,2024 11:04

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «խուլիգանություն կատարելու» համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. 8-ը կալանավորվել է։

Փաստաբան Ռոման Երիցյանը, որը դատարանում ներկայացնում է արցախցի Երվանդ Աղաբալյանի շահերը, «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ տղամարդն արցախյան երեք պատերազմների մասնակից է, ունի երկու երեխա` մեկ եւ չորս տարեկան, կորցրել է տուն-տեղ, ամեն ինչ, սակայն մեկ ամսով կալանավորվել է, որովհետեւ դատարանը պլաստմասե շիշ նետելը համարել է խուլիգանություն։

«Այն ժամանակ, երբ ցուցարարներից մեկի ձեռքը պոկվել ընկել է` նռնակի պայթյունի հետեւանքով: Իսկ պաշտպանյալս այդ պահին զայրացել է ուղղակի` դատարկ շիշ է եղել գետնին ընկած, նորից շեշտենք` պլաստմասե, շիշը պարզապես նետել է, ցույց տալով իր զայրույթը: Դրանից անցել երկու-երեք օր, ոստիկանությունը նրան ձերբակալում է: Նման տեսարաններին ականատես լինող մարդը կարող է հայտնվել ծանր հուզական վիճակում, սակայն դա չի կարելի համարել հանցագործություն, այն էլ՝ ծանր: Առհասարակ, Քննչական կոմիտեի գործողությունները, ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու հանգամանքն ուղղակի աբսուրդ է, ես ուղղակի բառեր չեմ գտնում՝ արտահայտվելու համար: Նպատակը մարդկանց վախեցնելն է: Որպեսզի մարդիկ վախենան, հավաքներին չմասնակցեն: 13 ոստիկան հարձակվում են, մի արցախցու ծեծում, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, ոչինչ չեն անում, արցունքաբեր գազ են կիրառում` քաղաքացին կուրանում է, էլի ոչ մի բան, մարդը ձեռքը կորցնում է՝ կրկին ոչ մի բան, Աբրահամ Գասպարյանին առանձնակի դաժանությամբ ծեծում են՝ ոչ մի բան, այլ ցուցարարի ողերն են կոտրել՝ կրկին ոչ մի բան, բայց դատարկ պլաստմասե շիշ նետելու համար, երբ այն անգամ ոչ մի ոստիկանի չի կպնում, կալանավորում են: 15 ոստիկան այս գործով տուժող է ճանաչվել: Մարդն ամեն ինչ կորցրել է, Հայաստան է եկել, ունի երկու երեխա»,- ասաց փաստաբանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930