Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում է, որ Փաշինյանը սահմաններն այնքան ամրացնի, որ հավերն ու ճագարներն էլ չկարողանան անցնել. «ՉԻ»

Հունիս 18,2024 09:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ճակատենի բնակիչներին ցույց է տվել Ոսկեպարում՝ սահմանին, տեղադրած փշալարերը և հավաստիացրել, որ անհնար է այնտեղով մարդ կամ կով անցնի։ «Կովը սկզբունքորեն չի հասնի, սահմանապահները կանգնած են, բայց եթե հասնի էլ՝ բացառված է, չի անցնի»:

«ՉԻ». Արձանագրենք, որ մեր երեքհազարամյա պատմության մեջ այսպիսի սահմաններ չենք ունեցել, որ կովը չկարողանա անցնել:

Այ, էն ժամանակ, որ ներկայիս սահմաններից ունենայինք, աղկոյունլու ու կարակոյունլու ցեղերն իրենց կովերն ու ոչխարներն առաջ տված, չէին կարող մտնել մեր տարածքներն ու մեզ կրակը գցել:

Մնում է, որ Փաշինյանը սահմաններն այնքան ամրացնի, որ հավերն ու ճագարներն էլ չկարողանան անցնել:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930