Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է սահմանափակվում կարծիքների բազմազանությունը

Հունիս 18,2024 10:00

«Մարդկանց պասիվ եւ հնազանդ դարձնելու ամենախելամիտ ձեւն է խստորեն սահմանափակել ընդունելի կարծիքների համապատկերը (սպեկտրը), բայց թույլ տալ աշխույժ բանավեճ այդ շրջանակներում… Դա ազատ մտածողության զգացողություն է տալիս՝ համակարգն ունի թույլատրելի, բայց չափազանց սահմանափակ բազմազանություն»: Այդ մտքի հեղինակն է մեր ժամանակների ամենահայտնի մտավորականներից մեկը՝ ամերիկացի գիտնական Նաոմ Չոմսկին:

Հայաստանի ներկայիս իշխանությունն ու ընդդիմությունը հաստատում են այդ օրինաչափությունը: Թվում է, թե ազատ բանավեճ է, այնքան ազատ, որ երբեմն խորհրդարանում վերածվում է ձեռնամարտի: Բայց կարծիքների սպեկտրը խիստ սահմանափակ է:

Վերցնենք մի պարզ օրինակ: Կիրակի օրը Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները ջերմությամբ, կասեի անգամ՝ հրճվանքով ընդունում էին վարչապետ Փաշինյանին (լուսանկարներում): Դրանք այն գյուղերն են, որ Փաշինյանի իշխանության մի շարք պարտությունների հետեւանքով (նաեւ մեր ինքնիշխան տարածքը զիջելու պատճառով) հայտնվել են լուրջ անվտանգային խնդիրների առաջ:

Ինչո՞ւ են հապա այդ մարդիկ այդքան հրճվում, երբ տեսնում են Փաշինյանին: Ընդդիմադիր վարկածը հետեւյալն է. ամեն ինչ սարքած է, շոու է, վարչապետին մոտ էին թողել հատուկ մարդկանց, որոնք տեսախցիկների առաջ ձեւեր էին թափում: Իշխանական վարկած՝ մեր իմաստուն ժողովուրդը հասկանում է, թե ինչպիսի փայլուն ղեկավար է Փաշինյանը եւ ինչ երջանկություն է նա պարգեւել ՀՀ հպարտ քաղաքացուն:

Երկու վարկածներն էլ ոչ մի բան չեն բացատրում: Իսկ խորքային իմաստը հասկանալու համար այդ քարոզչական բանաձեւերը բավարար չեն՝ պետք է անդրադարձ անել Հայաստանի 30 տարվա պատմությանը, ինչպես նաեւ «ուղեղ լվալու» ժամանակակից տեխնոլոգիաներին:

Նույն ձեւով սահմանափակվում է խորհրդարանական բանավեճի իրական բազմազանությունը: Քննարկել՝ արդյոք Փաշինյանը թուրք է, դավաճա՞ն, թե՞ հայ ժողովրդի փրկիչ, նույնքան արդյունավետ է, որքան բանավիճել՝ արդյոք տվյալ մաթեմատիկական բանաձեւը քա՞ղցր է, թե՞… կարմիր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վախկոտությունն է խորքային իմաստը:
    Այո, ‘Երկու վարկածներն էլ ոչ մի բան չեն բացատրում:’
    Այո, ‘Իսկ խորքային իմաստը հասկանալու համար այդ քարոզչական բանաձեւերը բավարար չեն’
    Սակայն, ‘պետք է անդրադարձ անել …’ Դուք նահանջում եք նույն ‘բազմազանության սահմանափակման’ ճամբարը:
    Ես, օրինակ, հետևողական մնալու համար անդրադարձ կանեի ոչ թե պատմությանը այլ ‘գոհունակություն արտադրող ’ (consent manufacturing, W. Lippmann) հասարա-քաղաքական մեքենային: Այն սնվում է մարդու բնական արձագանք` վախով: Վախը արմատացվում է հույսի նվազման ու անապահովության աճի արդյունքում: 2018-ից դեն այս երկուսն են ձև տալիս հայ մարդու զգացմունքային լանդշաֆտը: Եվ 2024-ին, վախեցած հայը գրկում, համբուրում է իր դահիճի ձեռքը, ղաչանք անելով որ կանգեցնի սպանդը: Այս է պատկերված Ձեր բերած 4 նկարներում:

  2. Ի դեպ. Թաթուլ Հակոբյանը նույն բանն է արձանագրել իր հանդիպումներում` համատարած վախ ու նիկոլից որպես փրկիչ կառչելը. Ահա հղում. ‘2018-ին Փաշինյանը պետք է ասեր՝ Արցախի անկախության հարցում Հայաստանը չի ունեցել, չունի և չի ունենալու դաշնակից
    ’: Ցավոք, Թաթուլը չկարողացավ տեսնել, որ մի 2 տարի անց կգրի. ‘2024-ին Փաշինյանը պետք է ասեր՝ իմ ձախողումների շնորհիվ Հայաստանը չունի և չի ունենալու դաշնակից: Տղերք կներեք’: Ու քաջարանցի մի կին կգտնվի ով կհամբուրի նիկոլի աջը ու ասի.’Կարևորը դու լավ լինես:’

    Երանի թե խորքային իմաստը լիներ այլ մի բան: Վախը այս 6 տարում խնամքով աճեցվել է, խորացվել ու բոլոր հույս տվող, ապահովություն տեղադրող գործողությունները անվանվել մոլախոտ:

  3. Լավատես says:

    Հունիսի 17-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման Հայաստան է ժամանել ԱՄՆ քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության առաջին պաշտոնական այցի շրջանակներում:
    https://youtu.be/9y9i7YjbsfM?si=_cZzc_gt_UoHjAlo
    Շատ դրական ելույթ էր:
    Ինչ հոյակա՛պ կլիներ, եթե մեր պետության քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունն էլ պաշտոնական այցով այցելեր ԱՄՆ ու սովորեին իրենց կոլեգաներից սուբյեկտ լինելու արվեստը եւ համագործակցեին իրար հետ: Սա ամենառեալ օգնությունը մեզ կլիներ ԱՄՆի կողմից:Մեզ զենք ու փող պետք չի նրանցից, մեզ նրանց խորհուրդն է պետք:Մենակ թե անխելք մարդու օրը չընկնենք:

  4. Gohar says:

    Հարգելի Լավատես,
    մինչ Ռիչարդ Վերմանը Հայաստան այցին մեզ հայերիս պատմում է Անդռե Ազասու, տօլմայի եվ լավաշ հացի մասին , այնտեղ՝ ԱՄՆ ում կնքվեց նոր ռազմական դաշինք ԱՄՆ- Թուրքիայի միջեվ։ Իհաևկե , “մեզ զենք ու փող պետք չի նրանցից”; Քըխ է։ Թող թուրքիային տան, այնտեղից էլ թող անցնի Ադրբեջանին ։ Մեզ այսպիսի դատարկ ելույթներն էլ հերիք է։ Սովոր ենք դրան ։

  5. Լավատես says:

    Ես կողմնակից եմ ՝ինչքան ես քեզ, այնքան դու ինձ՝ սկզբունքին: Եթե այս բալանսը խախտվում է, սկսվում է տերն ու ծառան: ԱՄՆ կամ որեւէ այլ երկիր որպես տեր մեզ պե՞տք է, որ մենք էլ դեռ իրենց ծառան լինենք: Ուկրաինան մեզ օրինակ, զենքը նրանց հո ձրի չեն տալիս, պարտքերի տակ են գցում, էկոնոմիկան էլ Ռուսաստանի օգնությամբ վարի են տալիս, որ հետո հող պարտքի դիմաց խաղան, Ռուսաստանին էլ են սյուրպրիզ պատրաստում, կտրում են դոլարից ու եւրոյից, հետո բարձր տոկոսադրույքներ, որ այստեղ էլ նրանց տնտեսությունը վարի տան եւ այս բոլորի նպատակը՝ թվային փողով երկուսին էլ ՝կփրկեն՝, այսինքն՝ երկուսին էլ փինանսապես կստրկացնեն: Բայց զարգացած երկրներն ունեն ժողովրդավարության զարգացած տեխնոլոգիաներ եւ եթե մենք օգտվենք առիթից ու Վերմանի առաջարկին լուրջ վերաբերվենք, կարծում եմ ոսկին ծառի տակից կհանենք, համ էլ սիրուն աղջկա հետ էդ ոսկիները կվայելենք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930