Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանը չստորագրեց Ուկրաինայի հարցով հռչակագիրը. «Ազատություն» ռ/կ

Հունիս 17,2024 23:50

Թե ինչո՞ւ Հայաստանը չի ստորագրել «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը, պաշտոնական Երևանը չի մեկնաբանում։ Միջոցառմանը մասնակցած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնել են, որ «ի սկզբանե միայն նախատեսված է եղել Գրիգորյանի մասնակցությունը»:

92 երկրների և միջազգային 8 կազմակերպությունների մասնակցությամբ Շվեյցարիայում անցկացված գագաթնաժողովը ամփոփիչ փաստաթղթում շեշտել էր, որ պատերազմին վերջ տալու ցանկացած խաղաղ համաձայնագրի հիմքում պետք է լինի Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը»։ Մինչդեռ գագաթնաժողովի նախօրեին Պուտինը խաղաղության նախապայման էր դրել ուկրաինական ուժերի դուրսբերումը Դոնեցկից, Լուգանսկից, Զապորժիեից և Խերսոնից։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը չի հասկանում ո՞րն էր իմաստը մասնակցել այդ համաժողովին, սակայն ոչ ելույթ ունենալ, ոչ էլ ստորագրել հռչակագիրը:

«Կարող եմ ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները իրենց անվտանգային հույսը կապում են, օրինակ, Հնդկաստանի հետ, տեսել են, որ Հնդկաստանը չի ստորագրում ինքն էլ չեն ստորագրում: Չգիտեմ, անկեղծ չգիտեմ», – նշեց քաղաքական մեկնաբանը:

Փաստաթղթին չեն միացել մեկ տասնյակ երկրներ, այդ թվում, օրինակ, Սաուդյան Արաբիան, Թաիլանդը։ Կրեմլը հայտնել է, որ հռչակագիրը ստորագրելու համար հարաբերությունները բարեկամ երկրների հետ չի փչացնի, բայց նրանց դիրքորոշումը հաշվի կառնի։ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը գագաթնաժողովում պաշտպանել են պատերազմից հետո Ռուսաստանի հետ բարեկամությունը չխզած Հունգարիան, Սերբիան և Թուրքիան։

Անվտանգության խորհրդի քարտուղարը Շվեյցարիայում անցկացված համաժողովի շրջանակում հանդիպել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել էին Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ:

Ավելին, վարչապետ Փաշինյանը Ալմա Աթայի հռչակագիրը մեջբերել է նաև որպես ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման բանալի. – «Այդ համաձայնագիրը, երկու բանի մասին է, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և երկրորդը, որ ստորագրած խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հիմա Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ, որը նաև մեր անվտանգության համար է շատ կարևոր, մենք տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է, և մեզ, ըստ էության, լրջորեն անհանգստացնում է»

Ուստի մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կրկին հարցնում է՝ այդ դեպքում ինչո՞ւ Երևանը չի ստորագրել Ուկրաինայի խաղաղության համաժողովի հռչակագիրը, որտեղ հենց նշվում էր տարածքային ամբողջականության սկզբունքը:

«Հայաստանի իշխանությունները բառացիորեն այդ նույն բանն են ասում, դա պիտի որ հետ չպահեր, որովհետև ըստ այդ հռչակագրի, Ղրիմն Ուկրաինա է, Դոմբասը, Լուգանսկը նույնպես», – ասաց Բաղդասարյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ահա մի ‘չստորագրելու’ օրինակ: Կարող է ճիշտ օրինակ է, եթե հաշվի առնենք քպականների որդեգրած մարխիստ-լենինիստական օրակարգը` ‘պրոլետարները չունեն հայրենիք’ և ‘կանդել պետությունը հիմնահատակ: Վիկիպեդիայից, Բրեստ-Լիտովսկի պայմանգիր.
    The Soviet delegation was initially headed by Adolph Joffe, and key figures from the Central Powers included Max Hoffmann and Richard von Kühlmann of Germany, Ottokar Czernin of Austria-Hungary, and Talaat Pasha of the Ottoman Empire. In January 1918, the Central Powers demanded secession of all occupied territories of the former Russian Empire. The Soviets sent a new peace delegation led by Leon Trotsky, which aimed to stall the negotiations while awaiting revolutions in Central Europe. A renewed Central Powers offensive launched on February 18 forced the Soviet side to sue for peace.
    Ահա տարգմանությունը, տառացի: Պարզվում է Տրոցկին ակնկալում էր հեղափոխուտյունների սերիա… Մի գուցե Ա.Գրիգորյանը նույնպես սպասում էր որ Ադրբջնում, Թրքիայում տեղի կունենա ‘թավշյա հեղափոխություն’ ու Ուկրաինայի հարցը կմոռացվի: Ինչևէ.
    ‘Խորհրդային պատվիրակությունը սկզբում ղեկավարում էր Ադոլֆ J եֆը, եւ կենտրոնական տերություններից հիմնական գործիչները ներառում էին Մաքս Հոֆման եւ Գերմանիայի Ռիչարդ ֆոն Քյուլման, Օսչար Չերնին, Օսմանյան կայսրության Թալեաթ փաշան: 1918-ի հունվարին կենտրոնական տերությունները պահանջում էին անդամակցել նախկին Ռուսաստանի կայսրության բոլոր գրավյալ տարածքներից: Սովետները ուղարկեցին Խաղաղության նոր պատվիրակություն, Լեոն Տրոցկիի գլխավորությամբ, որը նպատակ ուներ կանգնել բանակցությունները Կենտրոնական Եվրոպայում հեղափոխություններին սպասելիս: Փետրվարի 18-ին գործարկված գործող կենտրոնական ուժերը սկսեցին սովետական ​​կողմը դատի տալ խաղաղության:’

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930