Լրահոս
Օրվա լրահոսը

8-ամյա Մարիամի նամակը՝ Բագրատ սրբազանին եւ «լատենտ նիկոլականները»

Հունիս 17,2024 23:44

Այսօր Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունը կառչած չի մանդատներից, դրա ժամանակը կգա. «Ուզում եմ դատապարտել բոլոր այն կազմակերպություններին ու կուսակցություններին, ովքեր լուռ մնացին հունիսի 12-ի  հանցագործության հանդեպ, դրանք լատենտ կամ ոչ լատենտ նիկոլական կուսակցություններ են: Էս հանցախմբի մաս են նրանք, դե լռե՛ք, ինչքան ուզում եք: Ձեր անուններն էլ հայտնի են, հրապարակի վրա են: Բոլոր այն կազմակերպությունները, ՀԿ-ները, կուսակցությունները, արվեստի գործիչները, որոնք լուռ մնացին, շարժումը կարող եք դատապարտել, եթե չի համապատասխանում ձեր  գաղափարներին, բայց գործած հանցագործության համար չեք կարող լռել: Նշանակում է դուք հանցակից եք»:

Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկայում քիչ մարդկանցով մարզեր են գնալու ու ասաց, որ օր ու արեւ չեն տալու իշխանություններին:

Հանրահավաքի ժամանակ մի 8-ամյա աղջիկ՝ Մարիամ անունով, Բագրատ սրբազանին փոխանցեց իր նամակը, որի վրա նկարել էր սեւազգեստ մարդու, ըստ երեւույթին, սրբազանին, սիրտ ու եռագույն, մեջը գրել. «Բագրատ սրբազան, ես հավատում եմ, որ դու կհաղթես այս պայքարում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930