Այսօր Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ ասաց, որ շարժումը նոր թափ է հավաքելու: Ֆուտբոլային լեզվով ասած՝ առաջին խաղակեսն անցել են, երկրորդ խաղակեսն է: Նա նշեց անելիքները՝ այսուհետ եւս հավաքվելու են սուրբ Աննայի բակում. «Մենք հասնելու ենք մեր երազած հաղթանակին, ես իմ ամբողջ դրել եմ էս հաղթանակի համար եւ հասնելու ենք, միասի՛ն ենք հասնելու»:
Նա ասաց, որ շաբաթ օրը երիտասարդներով առաջին մեծ ու լուրջ հավաքն են կազմակերպելու. «Մեր պայքարը նոր թափով, նոր ավյունով, նոր կերպերով, նոր եղանակներով, նոր դեմքերով շարունակվում է: Շարունակվում է նաեւ նրա համար, որ աղետը կախված է մեր գլխին: Երեկ Ներքին Հանդ է գնացել, մեր տղաներն ասում են՝ նյութական շահագրգռել է, ասել է՝ իմ կողմից այսինքն, բան եմ նվիրում: Անասնագոմ է նվիրել, կարծես իրենց հոր տնից է բերել էդ գումարները, ձեր գումարներով նվիրում է: Գիտեմ, որ հսկայական դիրքեր են հանձնում հիմա, մեր տղաներին ասել եմ, որ ստուգեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ