Լրահոս
Օրվա լրահոսը

«6 անգամ սոցհարցում են արել, թե ովքեր ինչ անտիռեյտիգներ ունեն, նաեւ ստախոսը, հարցումները բոլորը եղել են հայհոյանքներով». Բագրատ սրբազան

Հունիս 17,2024 23:23

Այսօր Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ ասաց, որ այս օրերին՝ հունիսի 12-ի բախումներից հետո այցելել է հիվանդանոցներ՝ վիրավորներին տեսակցության ու տեսել է նաեւ ոստիկաններին, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել. «հավանաբար իրենց անփութության պատճառով»: Բագրատ սրբազանը նշեց, որ ոստիկանները հիվանդանոցի պատշգամբում ծիծաղում էին, այսինքն, ըստ էության ծանր վնասվածքներ չունեին:

Նա հավելեց. «Մեկ ոստիկանի նկատմամբ քննություն գոյություն չունի, վարույթ գոյություն չունի: Դատաբժիշկ չի գնում: Սպասում են հավանաբար,որ վերքերը չորացած լինեն, հետո գնան ասեն դե թեթեւ վնասվածքներ են: Մարդու ձեռը կտրած, լրագրողները ջարդված…ո՞վ են էդ մարդիկ, արժեք չունե՞ն: Նրանք, ովքեր լուռ են, այդպես լուռ էլ կմնան՝ գերված, ճնշված»:

Բագրատ սրբազանը դիմեց գործարարներին. «Մեծ-մեծ խոսող գործարարներին եմ դիմում ձեր ընկերների վրա են հարձակվում, հարկայինը հազարումի այլ պատճառներ է բերում՝ սոսկ նրա համար, որ մարդիկ արտահայտվել են որ այս շարժման կողմնակից են: Դուք ձեր ընկերներին գոնե պաշտպանեք, ձեզ էլ է հասնելու ամեն ինչ: Նայեք Արցախը, հիշեք ձեզ»:

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությանը՝ նա ասաց. «Գովազդատուները հանրային պարսավանքի պիտի ենթարկվեն, որ աջակցում են թշնամանք դարձած այդ խողովակին՝ Հ1-ին: Ամբողջ քարոզչամեքենայով հարձակվել են, Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա են հարձակվել անկենսագրություն մարդիկ: Հայելի պահեք, ձեր պատվիրատուներին էլ գիտենք, ձեր տերերին էլ գիտենք, ամեն ստացած լուման էլ գիտենք, էն, որ հարկայինները չեն գալիս ձեր մութ գործարքները քննելու, դա էլ գիտենք»:

Բագրատ սրբազանը նաեւ ընդգծեց, որ այս շարժումը փորձում են կապել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վեհափառ հայրապետի, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հյուսիսի ու Հարավի հետ, բայց իրենք որեւէ մեկի հետ կապ չունեն, այս շարժումը ապագայի մասին է. «6 անգամ սոցիոլոգիական հարցում են արել, փորձել են տեսնել, թե ովքեր ինչ անտիռեյտիգներ ունեն, ընդ որում, նաեւ ստախոսը: Հարցումները բոլորը եղել են հայհոյանքներով՝ ծայրից ծայր: Մարդիկ կարող է հարցրել են՝ ի՞նչ եք մտածում այսինչ ծրագրի մասին, մարդիկ հայհոյել են: Եկել է հակառեյտինգ այսպես կոչված ՌԴ եւ երկրորդ նախագահ ու որոշել են իրենց ամբողջ քարոզչությունը կապել ռուսական գործակալության կամ երկրորդ նախագահի հետ, մարդկանց թունավորումն են ներարկել՝ առանց ամաչելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930