Այսօր Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց. «Հունիսի 12-ը հավասար է Մարտի 1-ին, էս մարդկանց ճակատից պիտի էդ խարանը դուրս չգա: Հունիսի 12-ը նոր Մարտի 1 է մեր կյանքում, ուղղակի այն մարդն էր բացակայում բեմից, ով ասում էր՝ երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, սիրտս, հոգիս փառավորվել է, էս ի՞նչ ժողովուրդ եք դուք, ուղղակի դա էր բացակայում: Նույն գործողությունը նույն կերպով ու նույն ոգով դրսեւորած մարդը իրագործեց նաեւ այս անգամ՝ գտնվելով պարիսպների հետեւում: Միակ բացառիկ մեղավորը առաջին հերթին ստախոսն է՝ Նիկոլ Փաշինյան անունով, նրա պոչից կախված մնացած բոլոր մունետիկները, ի մասնավորի ոստիկանապետը, որ ներկա էր դեպքերի կիզակետում, նրա հետ նաեւ նրանք, ովքեր իրագործել են այդ ապօրինի հրամանը»:
Նա ասաց, որ իրավական գործընթաց են սկսելու ու ամենաստորին աստիճանից սկսած՝ մինչեւ ամենաբարձր կոչումով ոստիկանը պիտի պատասխան տան. «Դուք արյունով եք հացը ուտում ձեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ