Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հեռացե՛ք». Բաղրամյանում մեկ առ մեկ թվարկում են Փաշինյանի գործած մեղքերն ու սխալները. «Բաբոն տեր ա»

Հունիս 17,2024 22:44

Այսօր Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնության անդամները մեկ առ մեկ թվարկեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործած մեղքերը. «Մենք ուշադիր լսեցինք ձեր պատկերացումները Հայաստանի տեսլականի վերաբերյալ, եկել ենք ասելու, որ հրաժարվում ենք ձեր ծառայություններից, չենք կիսում ոչ ձեր առաջարկած տեսլականը, ոչ գաղափարախոսությունը: Դիմում ենք ձեզ որպես ՀՀ քաղաքացիներ, ում իրավունքները ոտնահարված են ձեր կուսակցության կողմից,ով պատասխանատվություն է կրում ատելության ալիք ստեղծելու միջոցով իշխանության գալու, հայ ազգին պառակտելու, ֆեյքերի ֆաբրիկա ստեղծելու, մեզ սեւ ու սպիտակի բաժանելու ու տիրելու համար, երկիրը պատերազմի տանելու ու տանուլ տալու համար, բանակցությունները տապալելու, արցախցիներին բլոկադայում չաջակցելու, Արցախը հակասահմանադրորեն Ադրբեջանին հանձնելու համար:

«Արցախը Հայաստան է եւ վերջ» դեկլարատիվ հայտարարություններից միայն «եւ վերջն» եք կատարել, պատասխանատու եք ձեր իսկ կողմից տրված նախընտրական խոստումները չկատարելու եւ ստելու համար, արցախահայությանը բռնի տեղահանման արդյունքում խորը ճգնաժամում թողնելու համար, սրբությունները արժեզրկելու համար, բանակը հեղինակազրկելու փորձի համար, ազգին թուլացնելու, վախի մթնոլորտում պահելու, անդադար սպառնալու համար, տնտեսությունը քանդելու, արտաքին պարտքը կրկնապատկելու համար, հայ առաքելական եկեղեցու հանդեպ ոտնձգություններ անելու համար, էկոցիդ անելու համար, պատմությունը կեղծելու եւ խեղաթյուրված պատմություն սերունդներին ներկայացնելու համար, ապօրինի սահմանազատում անելու համար, ձեր յուրայինների անվայել վարքի համար, հղի կնոջը վրաերթի ենթարկելու, նրան եւ նրա երեխային մահվան հասցնելու եւ մեղավորներին չպատժելու համար, Եռաբլուրում զոհվածների ծնողներին քաշքշելու համար, թշնամու թելադրանքով գործելու համար, ժողովրդավարություն խոստանալու, սակայն ընդդիմախոսներին բռնաճնշումների ենթարկելու, ազատությունից զրկելու համար, շարքային քաղաքացիների նկատմամբ բռնի եւ անհամաչափ ուժ կիրառելու համար, գերիների հարցը օրակարգից հանելու համար, Հայոց ցեղասպանությունը ուրանալու, պահանջատիրությունից հրաժարվելու, սփյուռքի եւ Հայաստանի միջեւ անջրպետներ ու պառակտում մտցնելու համար: Հորդորում ենք ձեզ, մի՛ կործանեք ներկա եւ գալիք սերունդների ապագան, հեռացե՛ք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930