Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր սպառնալիքների վրա թքած ունենք… Մենք ոչ մի տեղ չենք փախել, իրենք են փախել, մտել բունկերները». Գառնիկ Դանիելյան

Հունիս 17,2024 22:22

Այսօր Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ սպառնում են շարժման անդամներին, թիրախավորում արցախցիներին. «Բայց մենք ցույց ենք տվել, որ բոլոր այդ սպառնալիքների վրա թքած ունենք, ոչ ոք ու ոչինչ հետ չի պահի մեզ պայքարից»:

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ շարժման այս օրերին հասել են հետեւյալին. «Մենք ոչ մի տեղ չենք փախել, իրենք են փախել, մտել բունկերները, ճողոպրել, Սարդարապատ չեն եկել, կառավարության նիստ են հետաձգել, հատուկ միջոց են կիրառել, որ ճողոպրեն: Բայց մենք չենք ընկրկելու»:

Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց. «Ամբողջ իրենց նախընտրական ծրագիրը ձախողել են, ասել են՝ Շուշի, Հադրութի դեօկուպացիա, Արցախը հանձնել են, խոսել են արդարությունից, հավասարություն, իրավական համակարգի բարելավումից, բայց ծայրից ծայր ձախողել են ու պիտի պատասխան տան: Ժողովրդին ասում էին քացով դուռը կբացեք, ուզեք՝ հրաժարական կտանք, բայց փախած են: Սրանք ժամանակի վրա են խաղում, մտածում են ժողովուրդը կհոգնի պայքարից ու իրենք կհասնեն վերջնական իրենց նպատակներին: Մենք իրենց հնարավորություն ենք տվել, որ օգտագործեն այս պահը, հնարավորությունը եւ գան երկխոսության, տապալման ամբողջ պատասխանատվությունը իրենց ուսերի վրա է: Մինչեւ այս պահը խելքները գլուխները չեն հավաքել»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930