Aravot.am-ի տեղեկություններով ՝ hունիսի 10-ին Հայաստանի հրեական կրոնական համայնքի ներկայացուցիչ Գրիգոր Նուրշտեյանը հաղորդում է տվել, որ դիտավորությամբ կոտրել են Նար-Դոսի փողոցի 23 հասցեում գտնվող Հրեական կրոնական կենտրոնի պատուհանի ապակին՝ պատճառելով 50.000 դրամի վնաս: Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապակիները կոտրողnն Արտաշատի բնակիչ Վ. Թ-ն է: Նրան Արարատի մարզի Բուրաստան գյուղում ձերբակալել և ներկայացրել են քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. օր. 146 հոդ. 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: