Այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասաց, որ այս օրերին այցելել է հիվանդանոցներում գտնվող վիրավորներին, որոնք հունիսի 12-ի բախումներից տուժել են: Նա ասաց, որ շատերը ասել են՝ փոքրիկ բան է ու չեն էլ դիմել հիվանդանոց, այս որակի ժողովրդի հետ գործ ունենք. «Գլուխները կապած, ոտքերը ջարդած՝ ուզում են գան: Այսօր նույնիսկ մեկը ասում էր՝ պատգարակով վեր կենամ գամ: Մեկի կողը վնասված՝ բաի տեղ չեն դրել, այստեղ են»:
Բագրատ սրբազանը հայտնեց, որ առաջիկա օրերին այցելելու է կալանքի տակ գտնվողների ընտանիքներին. «Հունիսի 12-ը անջնջելի խարան է այս իշխանության, նրա ստախոս ղեկավարի ճակատին: Իրավապահ համակարգը ծառայում է իրեն՝ սկսած պատերի տակ շարված այն ոստիկաններով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ