Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժումը անպայման հաջողելու է». Մենուա Սողոմոնյան

Հունիս 17,2024 21:40

Այսօր «Հայաքվեի» անդամ Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Իրականացվում է  ոչ թե սահմանազատում այլ սահմանազավթում, օրինակ, Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա պոստի գոյությունը խոսո՞ւմ է սահմանազավթման մասին: Մաս-մաս ադրբեջանցիները ՀՀ-ին ճնշելով՝ պոկում են տարածքներ, բնակավայրեր, ստիպում են մարդկանց տեղաշարժվել, տնահան լինել: Այն, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, հոմանիշ է պատերազմի: Խաղաղության հետ որեւէ կապ չունեցող գործընթացներ են»:

Հարցին՝ եթե շարժումը հաջողի, մեր սահմանները հնարավո՞ր է վերականգնել՝ նա պատասխանեց, որ միջազգային հարաբերությունների մեջ կարեւոր գործոններ են ուժը եւ դիվանագիտությունը, իրավունքը եւս կարեւոր գործոն է: Կարեւոր է, որ ՀՀ-ի ղեկին լինեն իշխանություններ, որոնք լինեն պրոֆեսիոնալ, առաջնորդվեն ՀՀ շահով, հայ ժողովրդի հավաքական կամքով ու կամքը վերածեն կարողության»:

Նա խայտառակ որակեց ներկայումս Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը»՝ նա ասաց. «Մենք պայքարում ենք կազմակերպված համակարգի դեմ, որին աջակցում են Անկարան եւ Բաքուն: Շարժումը անպայման հաջողելու է,պետք չի ասել՝ եթե 15 օրում չեղավ, ուրեմն տապալված է: Ամեն շարժում իր առանձնահատկությունն ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930