«Հենց առաջին օրվանից այս շարժումը փորձել են կապել մեր հետ, որն իրականությանը չի համապատասխանում։ Հորս անունն էր անընդհատ հնչեցվում, որը ճիշտ չէ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Առաջին հանրահավաքին ես մասնակցեցի, ինչ-որ նկարներ դրեցին՝ իրենց սիրած մեկնաբանություններով։ Այնպես որ, շարժմանն ավելորդ չվնասելու համար ես որոշել եմ չմասնակցել։ Շատ լավ գիտեք, թե իրենք ինչ են անում, ինչպես են իրենց կեղտոտ ֆեյք էջերով շահարկում շատ բաներ։ Հենց այդ ամենը հաշվի առնելով՝ իմ ֆիզիկական ներկայությամբ չեմ մասնակցել»,- հավելեց Քոչարյանը։
Լեւոն Քոչարյանը նշեց, որ որեւէ քայլ չպետք է լինի ինքնանպատակ, ամենահեշտ բանն է մանդատները վայր դնելը․ «Բայց դրանով քաղաքական առումով ի՞նչ հարց ենք լուծում։ Կան գործիքներ, որոնք մենք փորձում ենք օգտագործել, նաեւ այս ընդհանուր պայքարի կոնտեքստում։ Մարդիկ հստակ պետք է հասկանան, որ մենք կառչած չենք մանդատներից, բայց դրանցից հրաժարվելը պետք է ունենա կոնկրետ նպատակ, շարունակություն եւ իմաստ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ի՞նչ եք մտածում Ազգային Ժողովին էլ ավելորդ չվնասելու մասին։