Լրահոս
Օրվա լրահոսը

«Բախտներս բերեց, որ Նիկոլ Փաշինյանը չէր փողոցում, թե չէ մահեր էլ կլինեին»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 17,2024 20:33

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը,  թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարությունն ու ԱԺ ընդդիմադիր պատգամավորները սադրել են, որպեսզի ցուցարարները հարձակվեն ոստիկանների վրա։

«Ամեն մեկն իր փչացվածության ձեւով է մտածում։ Այս մարդիկ, որ նման այլանդակ մեթոդների հեղինակներն ու կրողներն են, հենց այդ ձեւով են եկել իշխանության։ Չմոռանանք, որ բոլոր ժամանակներում փողոցում եղած Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպերը կամ անցել են ժողովրդին ծեծելով, ջարդելով, կամ արյամբ։ Այս վերջին դեպքն էլ արյամբ ավարտվեց։ Ես մեկ անգամ արձանագրել եմ, ուզում եմ կրկնել՝ բախտներս բերեց, որ Նիկոլ Փաշինյանը չէր փողոցում, թե չէ մահերն էլ կլինեին»,- ասաց նա։

Մինասյանը նշեց, որ խիստ կասկածում է, թե հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի գործողությունների ժամանակ այնտեղ միայն ոստիկանության ուժեր էին։ «Այնտեղ ակնհայտ կային նաեւ այլ ուժեր, այդ թվում՝ նաեւ ենթադրյալ հանցագործներ, որոնք թաքնված էին հատուկ նշանակության ջոկատների հագուստներով եւ ժողովրդի նկատմամբ իրականացնում էին բացահայտ խոշտանգում։ Եվ կիրառվում էր մահաբեր ուժ, կրկնում եմ՝ մահաբեր ուժ։ Ակնկալել, որ այս ամենը սրանց իշխանության պայմաններում պատշաճ իրավական քննությամբ կբացահայտվի, գրեթե զրոյանում է։ Եթե Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը եւ բազմաթիվ այլ ՔՊ-ականներ չեն վարանում նույնիսկ արդարացնելու վայրագությունները, փորձում են դրա տակ ինչ-որ կեղծ մտքեր ձեւակերպել, ակնհայտ է, որ բոլոր քննչական մարմինները, ուժային կառույցները, իրավապահ համակարգը չեն պատժելու այդ մարդկանց։ Բայց սա չի բացառում, որ, օրինակ, նախաձեռնվի խորհրդարանական քննության մեխանիզմ, որը թույլ կտա մեր քաղաքացիներից շատ շատերին ներկայացնել կոնկրետ փաստեր, եւ հանրային ճնշմամբ բերենք պատասխանատվության դաշտ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա հավելեց, որ միջազգային կառույցները լռում են այս ակնհայտ բռնի ու հանցավոր խմբերին բնորոշ գործողությունների վերաբերյալ։

Ավելի մանրամասն տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930