Այսօր լրագրողները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին փոխանցեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատականները, թե Բագրատ սրբազանի շարժումը նպատակ ուներ հարձակվել ԱԺ-ի վրա, իսկ թիրախում ՀՀ վարչապետն էր:
Բագրատ սրբազանը արձագանքեց. «Այդ մարդը ուղեղ չունի, իրենք Մարտի 1 սարքած մարդիկ են, արյամբ թաթախված մարդիկ են, վկայությունը՝ իրենց ստախոսի հայտարարություններն են այդ օրը՝ վերցրեք արմատուրաները, երկաթները, սիրտս փառավորվեց, հոգիս փառավորվեց, ջարդեք, փշրեք: Այս մարդիկ մարդասպան, արյունատենչ մարդիկ են: Մենք բացարձակ ոչ մեկին ոչ թիրախավորել ենք, ոչ սպանության կոչ ենք արել, ոչ ուրախացել ու երջանկացել ենք:
Ամբողջ հրահրումները ծագել են մի դեպքից, երբ մենք հանրահավաքը սկի չենք սկսել, արդեն լուրեր եկան, որ Պռոշյանի կողմից բարձրացող քաղաքացիներին առեւանգել են, իրենց լեզվով ասած՝ բերման են ենթարկել: Ես իջել եմ ներքեւ Վարազդատ Հարությունյանի հետ՝ պարզաբանում պահանջելու՝ հստակ ասելով, որ սա անօրինականություն է: Իրենք ասել են՝ մենք 30 վայրկյան ժամանակ ենք տվել:
Հետո լուրեր հասցրեցին, որ խորհրդարանի ներսում անջատել են ուղիղ եթերը, այն ժամանակ, երբ պատգամավորներին ծեծում-ջարդում էին, ընդ որում, հարվածներ են հասցրել Սեյրան Օհանյանին: 4 պատգամավորներ կային, ասացին ներս ենք մտնում՝ հասկանալու ինչ է կատարվում, պատգամավորների մուտքը արգելելն են այդ ժամանակ: Հրահրումները այդտեղից սկսեցին, հանկարծ կարմիր բերետավորները որոշեցին մտնել այգի, հարձակվել մարդանց վրա, ոստիկանները շշեր էին նետում: Հղի կանայք կային, երեխաներ, այդ մարդկանցո՞վ են գալիս հարձակման: Այգում ի՞նչ գործ ունեին նռնակներ նետել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ