Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը, սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 17,2024 19:55

Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ արտահերթ նիստը չկայացավ, քանի որ ՔՊ խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, չմասնակցեց նիստին։ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էին եկել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Նիստը հրավիրվել էր «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի նախագիծը քննարկելու համար։

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավել, քան 4 ժամ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Արձանագրենք, որ ՔՊ-ն, ինչպես կանխատեսում էինք, շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը։ Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ»։ Ըստ նրա՝ քաղաքական մեծամասնությունը չի կարող մեծամասնության ուժով տապալել ԱԺ նիստը։

«Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե իրենք այս չորս ժամվա ընթացքում չգան, չգրանցվեն եւ 54 պատգամավորի գրանցում չապահովեն, այս նիստի օրակարգը համարվում է ավարտված։ Բայց քանի որ մեր այս նախաձեռնությունը գտնվում է ԱԺ-ում շրջանառության մեջ, այն շարունակում է լինել օրակարգային հարց։ Եվ առաջիկա հերթական նիստերի օրակարգից առաջ անպայման ենթակա է քննարկման, նախ հանձնաժողովում, իսկ այնուհետեւ նաեւ ԱԺ օրակարգում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա ասաց, որ շարունակելու են Սահմանադրությամբ տրված հնարավորություններն ու լիազորությունները իրացնել, տարբեր նախաձեռնություններով հանդես գալ։ Չի բացառվում, որ նաեւ արտահերթ նիստ գումարելու նոր նախաձեռնությամբ հանդես գան։

Հարցին, թե Սահմանադրական դատարան կդիմե՞ն, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հիմա քննարկումներ են անում այդ հարցի շուրջ, որպեսզի կարողանան նոր լուծումներով հանդես գալ

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930