ԱԺ արտահերթ նիստը չկայացավ, քանի որ ՔՊ խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, չմասնակցեց նիստին։ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էին եկել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Նիստը հրավիրվել էր «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի նախագիծը քննարկելու համար։
ՔՊ խմբակցությունը չգրանցվեց, գրանցվեց ընդամենը 34 պատգամավոր, այնինչ, քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի գրանցում։
«Հարգելի պատգամավորներ, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավել, քան 4 ժամ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ