Լեհաստանում անցկացվել է «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության 43-րդ մրցույթ–փառատոնը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործող Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ:
Երևանի պետական կամերային երգչախումբն արժանացել է առաջին մրցանակի՝ «Պրոֆեսիոնալ երգչախմբեր» անվանակարգում։
Նշենք, որ մրցույթ-փառատոնին մասնակցում էին բացառապես նախորդ տարիների առաջին մրցանակակիրները: ԵՊԿԵ-ն հրավեր էր ստացել մասնակցելու այս տարվա փառատոնին՝ որպես պատվավոր երգչախումբ, որը 2022 թվականին արժանացել էր առաջին մրցանակի:
Կարդացեք նաև
Փառատոնի շրջանակում երգչախումբը ելույթներով հանդես է եկել Վարշավայում և Բելիստոկում՝ լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ