Երևանի ու Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի միջև համագործակցության ծրագրերով ուսումնասիրվել է Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցը:
Մշակվել են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիներ բացելու համար:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են:
Քաղաքապետը նշել է, որ պետք է սկսել հիմնական երթուղիներից, որոնցում տրանսպորտային ամենամեծ ծանրաբեռնվածությունն է նկատվում:
Կարդացեք նաև
Այսպիսով՝ նախատեսվում է առանձնացված գծերով կապել 12 վարչական շրջանները, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել:
Մանրամասները՝ տեսանյութում.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն