«Ազատություն». Ժողովրդավարական երկրում խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը կարևոր է, Երևանում այսօր մեկնարկած Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ժամանակ «Ազատության» հարցին կարճ արձագանքեց ԱՄՆ պետքարտուղարության Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանը, որը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը և որի շրջանակում Երևան է ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման։
Ժողովրդավարության արժեքների կարևորության շուրջ հրավիրված համաժողովի բացման արարողությունից հետո դեսպան Հաչիգյանից փորձեցինք ճշտել՝ ինչպե՞ս են Վաշինգտոնում գնահատում Երևանում օրերս ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումը, երբ կիրառվեցին հատուկ միջոցներ, 100 մարդ վիրավորվեց, հարյուրն էլ բերման ենթարկվեց։
Կարևորելով խաղաղ հավաքների իրավունքը՝ Հաչիգյանը նաև կարճ արձագանքեց՝ նման դեպքերն են, որ պետություններին ստիպում են ժողովրդավարություն հաստատել։ «Քաղաքական փոփոխությունների ճանապարհը ժողովրդավարական համակարգի միջոցով է», – նշեց նա:
Անուշ Մկրտչյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: