ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր՝ այդ թվում նաև հաշվի առնելով, որ նախորդ շաբաթ մեկնարկել են բանակցությունները Գործընկերության նոր օրակարգի շուրջ:
«Լիահույս ենք, որ համատեղ ինտենսիվ ջանքերով մենք կհաջողենք իրականացնել երկկողմ գործընկերության խորացմանը միտված նոր քայլեր՝ կառուցելով գրանցված հաջողության և համահունչ ԵՄ-ին ավելի մոտենալու ՀՀ քաղաքացիների ձգտումներին»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Անդրադարձ է կատարվել գործընկերության առաջնահերթություններին, դրանց հաջող կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության ներքո իրականացված աշխատանքներին, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին սպասվող Հունգարիայի նախագահությունից այդ ուղղությամբ ակնկալիքներին:
Կարդացեք նաև
Նախարար Միրզոյանը պատասխանել է զրուցակիցներին հետաքրքրող հարցերին՝ ներառյալ տարածաշրջանային թեմաների, խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ:
ԱԳՆ հաղորդագրություն
Important to continue joint intensive efforts w/#EU as we embark on negotiations on new Partnership Agenda.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) June 17, 2024
This time we had a useful exchange w/EU & MS Ambassadors, accredited in #Armenia:
🔹🇦🇲-🇪🇺 priorities, incl under 🇧🇪 & soon 🇭🇺 Presidency,
🔹regional topics, peace agenda. pic.twitter.com/RK044numQg