Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն այն տեղն է, որտեղ գալու եմ՝ ապրեմ։ Ո՜նց էր սիրում Արցախը»․ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի մայրը՝ Հրանուշը, որդու երազանքների մասին

Հունիս 17,2024 16:09

«Ով պետք է պատասխան տա այս ամեն ինչի համար, մաքրվեին, գնային` հերիք է հողերը հանձեն։ Երեխաս մինչեւ վերջ կռվեց, որ հայրենիքը պահի, գրիչի մի հարվածով նվեր տվեցին»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի մայրը՝ Հրանուշ Սուքիասյանը։

Արթուր Սուքիասյան

Տիկին Հրանուշը հիշեց՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին տղան զանգել ու ասել է՝ հողերը տվել են․ «Ասացի՝ նման բան չկա։ Ասում է՝ մամ, տվել են, բա մենք ինչի՞ համար ենք այստեղ, պետք է կռվենք, պահենք հողը, նման բան չկա, Արցախն այն տեղն է, որտեղ գալու եմ՝ ապրեմ։ Ո՜նց էր սիրում Արցախը»։

«Նոյեմբերի 2-ին՝ ծննդյան օրը, մեզ նվեր բերեցին։ Մեզ թողեց՝ հանուն հայրենիքի, կորցրինք և հայրենիքը, և իրեն։ Հուսով եմ, կվերջանա այս ամեն ինչը, կունենանք մաքուր հայրենիք՝ առանց չհայերի, առանց թուրքական, վաճառված հայերի»,- ասաց որդեկորույս մայրը։

Արթուր Սուքիասյանը սովորում էր ԵՊՀ հայ բանասիրության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժիններում, «Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի» սան էր, կարատեի սև գոտի ուներ։

Արթուրը ծառայել է Ջաբրայիլում։ Վիրավորել է հոկտեմբերի 10-ին, տեղափոխվել է Ստեփանակերտ, սակայն ամբողջությամբ չապաքինված՝ կրկին գնացել է ռազմի դաշտ։ Արթուր Սուքիասյանը զոհվել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930