Մեղր և մարդու կողմից սպառման համար նախատեսված այլ մեղվամթերք (մեղրամոմ, արքայական ժելե, պրոպոլիս կամ ծաղկափոշի և այլն) արտադրող և Եվրոպական Միություն արտահանող կամ այդպիսի նպատակ ունեցող տնտեսավարողներին տեղեկացնում ենք, որ փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական Միություն:
Մասնավորապես՝ ԵՄ մեղր արտահանող ընկերությունները պետք է հավանություն ստանան արտահանող երկրների իրավասու մարմինների կողմից (Հայաստանում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից):
Համապատասխան հավաստագիր ստացած ընկերությունների ցանկը կփոխանցվի Եվրոպական հանձնաժողով և կհրապարակվի «TRACES» համակարգում, որը հասանելի է հետևյալ հղմամբ:՝
2024 թվականի նոյեմբերի 29-ից միայն նշված կայքում հրապարակված ընկերությունները կկարողանան շարունակել մեղրի արտահանումը։
Կարդացեք նաև
Լրացուցիչ մանրամասները հասանելի են «AGRINFO» զեկույցում, որը հասանելի է հետևյալ հղմամբ:
ԵՄ մեղր արտահանող երկրները պետք է տրամադրեն երաշխիքներ, որ մարդկանց օգտագործման համար նախատեսված որոշ հակամանրէային նյութեր չեն օգտագործվում մեղր արտադրող մեղուներին սնուցելու համար: Երաշխիքները պետք է տրամադրվեն հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի Հայաստանն ընդգրկվի 2026 թվականի սեպտեմբերի 3-ից հետո արտահանումը շարունակելու իրավունք ունեցող երրորդ երկրների ցանկում: Երաշխիքների մասին պաշտոնական վկայագրերը պետք է օգտագործվեն 2024 թվականի սեպտեմբերի 3-ից, նույնիսկ եթե վերջիններս գործողության ժամկետը դադարելու է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 3-ը:
Այս փոփոխությունների համաձայն արտադրելը կենսական նշանակություն ունի ոչ միայն սպառողների և նրանց շահերի, այլև բարեխիղճ արտադրողների պաշտպանության, հայկական մեղրի հեղինակության բարձրացման և առևտրի խթանման տեսանկյունից:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին