Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազան. Այն, ինչ պատմել է Սուրեն Պետրոսյանը՝ բերման ենթարկելու կամ առեւանգման բնութագիր ունի

Հունիս 17,2024 15:35

«Անմիջապես հաջորդ օրը, երբ իր հետ խոսել եմ, ասել է՝ սեւ մեքենա է եղել, ներկայացել են ԱԱԾ-ից։ Ցերեկը հեռաձայնած են եղել իրեն, որ հրավիրեն ինչ-որ հատուկ հանդիպման… Հրավիրել են։ Հետո երեկոյան եկել են հանրահավաքի… ձեռքերից բռնել են, մեքենան դրել ու ու գնացել Հրազդանի կողմ…Երեւի հարցնեն, թե ես ի՞նչ գործունեությամբ եմ զբաղվում, շարժումի մասին… Սուրենը հիմա երկրում չէ, ասաց, որ երկու օրով բացակայելու է »,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանն ասաց, որ Սուրեն Պետրոսյանի հետ խոսել է բավականին երկար ու այն, ինչ պատմել է նա՝ բերման ենթարկելու կամ առեւանգման բնութագիր ունի։

Ճշտող հարցին՝ Սուրեն Պետրոսյանի մեկնումն անձնակա՞ն բնույթի է, սրբազանը պատասխանեց, որ չի հարցրել․ «Երեւի։ Կյանքում հիշեք՝ ես մարդկանց կյանքի մանրամասնություններով, որեւէ մեկի, կյանքում հետաքրքրված չեմ եղել ու չեմ լինի։ Դիմացս կանգնած մարդը, որը 100 տոկոսով գիտեմ, որ պիտի ինձ վնաս տա, նորից չեմ իմանա՝ ով է։ Այնպես, որ՝ հանգիստ եղեք։ Ինձ այդ թեմաներով․․․ինչ-որ ասում են՝ դա է»։

«Ես ոչ դավադրության տեսության եմ զարգացնում իմ մտքի մեջ, ոչ որեւէ զգուշավորություն, ոչ ինչ-որ բան, ես հավատում եմ այն բանին, ինչ որ մարդիկ ասում են»,- հավելեց սրբազանը՝ հումորով արձագանքելով հարցին՝ անհանգստություն չունի՞, որ մի օր էլ Գառնիկ Դանիելյանին կառեւանգեն․ «Գառնիկին առեւանգեն, հետ պիտի իրենք մեզ վճարեն, որ հետ վերցնենք»։

Հիշեցնենք, հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում ոստիկանության կիրառած բիրտ ուժից եւ հատուկ միջոցներից հետո, Բագրատ սրբազանը հայտարարեց, որ անհայտ անձինք առեւանգել են Սուրեն Պետրոսյանին։ Երկու օր անց, Սուրեն Պետրոսյանը վերադարձել էր եւ պարզաբանում տարածել, որ իր հետ որեւէ պայմանավորվածության գալ հնարավոր չի լինելու։ Այդ պարզաբանումը Գառնիկ Դանիելյանին չի բավարարել, նա հավելյալ՝ հստակ պարզաբանումներ է ակնկալում Սուրեն Պետրոսյանից։

Հիշեցնենք նաեւ, Իգոր Մուրադյանի մահվան 6-րդ տարելիցի առիթով, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զոհված զինծառայողների ծնողների, քաղաքացիների հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930