Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի ներկայացուցիչները պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում բեռնափոխադրումների հարցով և ստուգել սահմանային ու մաքսային տերմինալները ռուս-ադրբեջանական և ադրբեջանա-իրանական սահմաններին. Tass-ին հայտնել է Իրանում ՌԴ առևտրային առաքելությունում Դաղստանի կառավարության ներկայացուցիչ Անդրեյ Տանաևը, որը ռուսական պատվիրակության կազմում մասնակցել է աշխատանքային խմբի ձևավորմանը նվիրված փորձագետների հանդիպմանը։
«Մենք Դերբենտում փորձագիտական մակարդակով եռակողմ հանդիպում ենք անցկացրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունների միջև և ստուգել մաքսային ու սահմանային կետերը»,- ասել է գործակալության զրուցակիցը։