Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տղաները մեզ համար երբեք մահացած չեն կարող լինել»․ Բագրատ սրբազանը՝ Եռաբլուրում

Հունիս 17,2024 14:24

«Իրականում այս շիրիմները մեկ անուն ունեն․ հայության անունն են կրում, մեր պատվի անունն են կրում, մեր արժանապատվության անունն են կրում, մեր ճշմարտության անունն են կրում եւ մեր հաղթանակի անունն են կրում՝ բոլորը միասին, ինչքան էլ տարանջատված, յուրաքանչյուրն իր անունով»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հիշեցնենք, Իգոր Մուրադյանի մահվան 6-րդ տարելիցի առիթով, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զոհված զինծառայողների ծնողների, քաղաքացիների հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր։

«Հավաքական նկարագիր է սա։ Պատիվն իրենցն է՝ անպատվությունը մերը, հաղթանակն իրենց է՝ պարտությունը՝ մերը, վեհությունն իրենցն է՝ ամոթը մերը»,- ասաց սրբազանը՝ հավելելով, որ իրավունք չունենք Եռաբլուրը գերեզմանատան վերածելու, այստեղ պետք է այցելել իբրեւ ուխտատեղի։

«Մեր տղաները մեզ համար երբեք մահացած չեն կարող լինել, այս շիրիմները սոսկ խորհրդանիշներ են։ Սա այն մեծ փաղանգն է մեր կյանքի, որը մեզ առաջնորդում է անընդհատ»,- ասաց սրբազանը՝ հավելելով, որ իր հուզմունքը գալիս է նրանից, որ ոչ թե մեր տղաները նահատակվել են, նրանք գիտեն, թե ինչ են արել, այլ նրանից, որ ամոթի մեջ ենք ապրում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930