Երևան քաղաքում՝
Հունիսի 17-ին, 19-20-ին, երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին և 21-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 17-ին, 19-20-ին, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին, 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Կարդացեք նաև
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 36.0°C (2000թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 10.2°C (1988թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 21.6°C
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն