Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ այդ երկրները դարձել են բռնության, ապօրինությունների ֆինանսավորող։ Եթե իրենք չեն դատապարտում, այդպես է ստացվում». Էդգար Ղազարյան

Հունիս 17,2024 12:52

Վերջին շրջանում ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը ուղիղ ֆինանսական աջակցություն են տրամադրել ոստիկանությանը։ Պարեկային ծառայության ստեղծումը, տրանսպորտային եւ այլ տեխնիկական միջոցներով ապահովելը, վերապատրաստումն այդ միջոցներով է իրականացվել եւ եթե հիմա այդ ոստիկաններն իրականացնում են փաստացի ահաբեկչական, ապօրինի գործողություններ, ակամայից ստացվում է, որ այդ երկրները դարձել են բռնության, ապօրինությունների ֆինանսավորող։ Եթե իրենք չեն դատապարտում, այդպես է ստացվում․ այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի ժամանակ, Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունների առիթով, այդ թվում նաեւ հատուկ միջոցների կիրառման, ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությանը։ Դեսպանատունը, հիշեցնենք, ցուցարարներին էր զսպվածության կոչ արել։

Հիշեցնենք, հունիսի 12-ին ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում նաեւ բեկորային, կիրառեց «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցի ժամանակ։ Հատուկ միջոցները կիրառվեցին խաղաղ ցուցարարների դեմ․ կան շուրջ 100 վիրավորներ։

Էդգար Ղազարյանի բնութագրմամբ՝ 24 հազար ոստիկանները Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում, քանի որ եթե նա ԱԺ շենքում է, այդ շենքն են շրջափակում, գնում է Սյունիք՝ հետը գնում են եւ այլն, այն դեպքում, երբ նրա նկատմամբ բռնության կոչ գոյություն չունի։

Լուսաձայնային նռնակներն անկանոն ձեւով մարդկանց մեջ նետելու նպատակը, ըստ բանախոսի, մարդկանց սպանելն է․ «Լավ է, որ այդպես պրծանք։ Աշխարհում չկա նման բան, որ ոստիկանության պետը, փողոցում՝ գործողություններին ներկա լինի։ Ռացիայով ձայնային հաղորդագրություններն ուղարկում է Վահեին Ղազարյան, նա էլ էնտեղից ասում է՝ սպանեք։ Դատապարտում էլ չկա, ազատ եք, մենակ էս մարդու (Նիկոլ Փաշինյանի-Ն․ Գ․) մազը չպակասի, մնացածին՝ աղացեք՝ թափեք»։

Էդգար Ղազարյանն ուշադրության է հրավիրում այն հանգամանքին, որ եթե ցուցարարները ԱԺ շենքի վրա գրոհելու մտադրություն ունենային, ապա կգրոհեին Բաղրամյան փողոցի կողմից, որտեղից ավելի հեշտ է գրոհելը՝ ճաղապատնեշ է, տարածքի մակերեսն էլ ավելի մեծ, մինչդեռ Դեմիրճյան փողոցի կողմից քարից պատ է։ Ցուցարարների մի մասը, բանախոսի փոխանցմամբ, Դեմիրճյան փողոցում էին կանգնել, քանի որ այդ մուտքից են ՔՊ-ական պատգամավորները ելումուտ անում, Նիկոլ Փաշինյանն էլ այդ մուտքից պետք է դուրս գար․ «Տրամաբանությունը ո՞րն է՝ բարդ մասից գրոհելու»։ Նա նաեւ տարակուսեց, եթե ԱԺ շենք էին պաշտպանում, ուրբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ ինչո՞ւ ոստիկանությունը հեռացավ։

«Անդրանիկ Քոչարյանը ԱԺ տնտեսական մուտքից ներս մտավ, այդ մուտքից տնտեսական ապրանքներն են տանում, աղբն են հանում․ Անդրանիկ Քոչարյանն ընտրել է ԱԺ մուտք ու ելքի՝ զիբիլը տեղափոխելու ճանապարհը։ Ու քանի որ զիբիլի մեքենայի մուտքը Դեմիրճյան փողոցից է, ոստիկաններին տարել են այնտեղ, որ զիբիլի ճանապարհը չփակեն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930