Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անուշ Համբարձումյանը և հայտնել, որ մոտեցել է դպրոց և նկատել, որ դպրոցի բոլոր պատուհանները քարերով դիտավորյալ կոտրել են:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, դիտավորությամբ քարերով հարվածել և կոտրել են նշված դպրոցի եռահարկ մասնաշենքի առաջին, երկրորդ և երրորդ հարկերի եվրոպատուհանների ապակիները` պատճառելով մոտ 800 հազարից-900 հազար դրամի վնաս:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի եվրոպատուհանների ապակիները քարերով հարվածել և կոտրել են Արմավիրի մարզի բնակիչներ 10-ամյա, 11-ամյա և 10-ամյա երեխաները որոնց հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անուշ Համբարձումյանը Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրենն է, ապակիները կոտրած երեխաները սովորում են նույն դպրոցում։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: