Երևանի մասին օրենքում կկատարվեն որոշակի փոփոխություններ. թեթև վթարների դեպքում առավելագույնը 15 րոպեում ավտոմեքենաները պետք է տեղափոխվեն երթևեկելի գոտուց:
Իլ դը Ֆրանս շրջանի հետ հաստատված գործակցությամբ իրականացվել են Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցի մանրամասն վերլուծություններ, ուսումնասիրվել է WYG ընկերության կողմից ներկայացված և ընդունված երթուղային նոր ցանցի վերջնական տարբերակը:
Միաժամանակ ուսումնասիրվել և վերլուծվել է Երևանի ճանապարհային ցանցը և մշակվել են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիների ներդրման համար: Զեկուցվել է, որ ֆրանսիացի գործընկերների կողմից որոշ առաջարկներ են ներկայացվել երթուղային ցանցի արդյունավետության մեծացման համար:
Համապատասխան ձևավորմամբ, ինչպես նաև ճանապարհաշինական միջամտություններով առաջարկվող նախագծերը հնարավորություն են տալու վերափոխել փողոցներն ու մայթերը՝ հետիոտնի, հեծանվորդների, ծառերի ու ծաղիկների համար՝ ավելի շատ հատվածներ սահմանելով, հեշտանալու է ճանապարհային երթևեկությունը՝ ապահովելով երթևեկության ավելի փոքր հոսքեր:
Կարդացեք նաև
Երևանը տեղական ինքնակառավարման միակ մարմինն է, որ առաջին անգամ ներդրել է GIS համակարգ: Հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման և տեղեկատվության թվայնացման տեսանկյունից:
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են: Ներդրվող բոլոր համակարգերը պետք է համակցված լինեն ու մեկ ընդհանուր հիմքով:
Երևանի քաղաքապետարան