Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր է ՀՀ քաղաքացիություն ունենալը․ Գայանե Ղարագյոզյան

Հունիս 17,2024 11:30

Հունիսի 15-ից մեկնարկեց Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Շահառուներն արդեն կարող են լրացնել առցանց դիմումները՝ նախարարության կայքէջում, ծրագրի առաջին բաղադրիչի՝ բնակարանի, կառուցվող շենքից անհատական բնակարանի կամ սեփական տան շինարարության համար․ այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում տեղեկացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին ստորաբաժանումները համակարգող Գայանե Ղարագյոզյանը։

Առաջին փուլով ներկայացվում են ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, նշվում է ընտանիքի անդամների կապը։ Ծրագրից օգտվելու համար կարեւոր պայման է ՀՀ քաղաքացիություն ունենալը։ Նույնականացումները հաստատվելուց հետո, ընտանիքը՝ նշված էլեկտրոնային հասցեով ստանում է QR կոդը, որով էլ տրամադրվում է հավաստագիրը։ Մերժման դեպքում նույնպես նշված էլեկտրոնային հասցեին նամակով տեղեկացվում է, սկսվում է թերությունները շտկելու փուլը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930