Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ջիջի»-ի դեմ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին․ ՔԿ

Հունիս 16,2024 21:38

“GG” ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։

Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ` դեպքի կամ փաստի առթիվ։
Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։
Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է։

Այս տեսանկյունից քրեական վարույթը “GG” ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության` հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է։

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930