Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ․ հայտարարություն

Հունիս 16,2024 19:48

Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է:

Խաչատուր Գրիգորյանի Հայաստանում զրոյից հիմնադրած «ջիջի» ընկերությունը առաջատար դիրքեր ունի հայկական շուկայում, ինչպես նաև գործունեություն է ծավալել արտասահմանում (ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան)՝ ազգային բրենդը հասցնելով միջազգային մասշտաբների և լայնորեն տարածելով հայկականի ճանաչելիությունը։

«Ջիջի»-ն մեր երկրում ապահովել է զբաղվածությամբ հազարավոր մարդկանց մտնելով ՀՀ խոշոր հարկատուների ցանկի մեջ, իսկ Խաչատուրին բոլորը ճանաչում են որպես համեստ ապրելակերպ ունեցող և քրտնաջան աշխատող մարդ:

Իր պատմության ողջ ընթացքում «ջիջի» ընկերությունը ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի:

«Ջիջի»-ն կանգնած է նաև Արցախի հայության կողքին: Արցախի լիարժեք շրջափակման բոլոր օրերին Խաչատուր Գրիգորյանը եղել է Արցախում դժվարագույն պայմաններում շարունակելով աշխատել, իսկ անցնող ամիսներին Արցախից տեղահանված շատ հայերի համար հենց «ջիջի»- ն է ապահովել աշխատանք և օժանդակություն:

«Ջիջի» ընկերությունը, չնայած հարուցված ապօրինի խոչընդոտներին, իրականացրել է անհրաժեշտ գործողությունները և շարունակում է բնականոն աշխատանքը՝ սպասարկելով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին:

Խաչատուր Գրիգորյանը և «ջիջի» թիմը հաստատակամ են շարունակել արարել արժանապատիվ Հայրենիքում` Մեծ Հայքում՝ մշտապես հավատարիմ մնալով այն արժեքներին ու սկզբունքներին, որոնք դարձել են բրենդի անբաժանելի մասը։

ՋԻՋԻ ԹԻՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շատ գովելի է, որ «Ջիջի» թիմը համախմբված ձևով սատար է կանգնում ընկերության հիմնադիրին, որին նիկոլական իշխանությունը ձերբակալել է իր քաղաքացիական դիրքորոշման համար: Թույլ մարդուն է հատուկ հիշաչարությունը և մարդատյացությունը, որը նիկոլի և նրա պատժիչ կառույցների ձեռագիրն է դարձել: Ենթադրել կարելի է, որ քննչական կոմիտեն նույնպես հոգնած կլինի իշխանական հիստերիկ հրահանգներից և անհիմն հանձնարարականներից, որ գործեր կարվեն այն բոլորի վրա, ովքեր պարզապես չեն ուզում իրենց հայրենիքը հանձնել թուրքին և պայքարում են դրա համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930