Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ ուժերը պետք է միանան շարժմանը՝ առանց ակնկալիքների․ «Հայացք Երևանից»

Հունիս 16,2024 11:00

Հայաստանում Բագրատ Սրբազանն արթնացրեց հուսահատ ժողովրդին, որ կանգնեն երկիրը մաս-մաս հանձնողների դեմ, եւ առաջնորդելով ժողովրդին՝ փորձությունների միջով անցնում է հանուն մայր երկրի, որի կյանքը վտանգված է։

Այստեղ էլ նրան «ցեխոտել» փորձողների, հեղինակազրկողների պակաս չկա, բայց հոգով ուժեղ մարդը կարողանում է դիմակայել ամեն ինչի, երբ պատրաստ է հանուն հայրենիքի, արժանապատվության ու ճշմարտության՝ չխնայել անգամ իր կյանքը։

Մենք ո՞վ ենք եւ ի՞նչ ենք ուզում, երբ խավարի մեջ երեւացող լույսի շողը չենք տեսնում։ Թիրախավորում ենք այնպիսի անհատների, ովքեր իրենց հանգիստ, ապահով կյանքը թողած՝ պայքարի են ելնում ու հանուրին ծառայելու մեջ տեսնում իրենց առաքելությունը: Անհատներ, որոնք պատրաստ են մեծագործությունների եւ զոհողությունների՝ ի տարբերություն իրենց թիրախավորողների:

Այս համազգային շարժումն իր շարունակականությամբ պիտի համախմբի ժողովրդին եւ հաղթանակ կունենա, եթե յուրաքանչյուր ոք պատրաստ լինի ա՛յն «անձնազոհությանը», որին առերեսվում են շարժման շա՜տ ու շատ մասնակիցներ՝ անհայրենիք իշխանությունների եւ կամակատարների ոտնձգությունների դեմ իրենց ազնիվ պայքարում։

Մերժելի եմ համարում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են օգտվել համազգային շարժումից՝ իշխանական աթոռներին դիրքավորվելու համար։ Հակառակը՝ առողջ ուժերը պետք է միանան շարժմանը՝ առանց ակնկալիքների… Պատահական չէ, որ Սրբազանը քանիցս հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը «Չակնկալիքների» շարժում է, որտեղ առաջնայինը հայրենիքն է, ճշմարտությունը, համերաշխությունը եւ արժանապատվությունը:

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930