Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»․ Ռուբեն Մելիքյան

Հունիս 16,2024 10:20

«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի։
Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում՝

1) Կարմեն Մնացականյան – 1 ամիս
2) Վաչիկ Խաչատրյան – 1 ամիս
3) Լևոն Սաֆարյան – 2 ամիս
4) Արմենակ Խաչատրյան – 2 ամիս
5) Ավետիք Ջիլավյան – 1 ամիս

Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն հունիսի 16-ին՝

1) Տիգրան Սարիբեկյան
2) Սամվել Բաղդասարյան
3) Նարեկ Պետրոսյան

Ինչո՞ւմ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյոսը՝ փետի կտոր։

Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված։ Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»։

Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը տեսանյութ է հրապարակել՝  գրելով․

Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար։ Փոխարենը կնստեն պլաստիկ շիշ նետողները (ինչը սխալ արարք է, բայց ոչ հանցավոր):
ՀԳ. Էդ բորենու ձեռքից երեխային խլում է գնդապետ Ազիզյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930