Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ կարապը» հայտնվել է, եւ վարչախմբի քարոզչամեքենան սկսել է օդ կրակել․ «Հայացք Երևանից»

Հունիս 16,2024 10:10

«Սեւ կարապը» հայեցակարգի հեղինակը Նասիմ Նիկոլաս Թալեբն է, ով առաջինն է շրջանառության մեջ դրել «Սեւ կարապի իրադարձություններ» եզրույթը՝ նկարագրելու համար նշանակալի հետեւանքներով հազվագյուտ, անսպասելի անցքերը՝ գիտական հայտնագործությունները, պատմական ու քաղաքական իրադարձությունները, արվեստի եւ մշակույթի նվաճումները: Ընդ որում՝ «Սեւ կարապը» կարող է լինել ոչ միայն բացասական իրադարձությունների, այլ նաեւ անկանխատեսելի «հաջողության» բացատրություն:

Ակնհայտ է, որ վարչախմբի քարոզչությունը հիմնված է «սեւ-սպիտակ», «նախկին-ներկա», «մենք-նրանք» հակադրությունների վրա: Սա իշխանությանը թույլ է տալիս «աթոռները» չկորցնելու համար ժողովրդին վախեցնել «նախկինների» վերադարձի ուրվականով, թե՝ «կամ մենք մնում ենք իշխանություն, կամ գալիս են հները»: Սրբազանի հայտնվելը պայթեցրեց քարոզչական այդ փուչիկը: ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդը երբեք իշխանական գործիչ չի եղել, 2018-ից առաջ քննադատում էր նախկին իշխանակարգին, կոռուպցիոն սխեմաներում թաթախված չէ: Եվ վարչախումբը հընթացս քարոզչական նոր հնարք է մտմտում, որի մեխը, նրա բնորոշմամբ, ՀՀ-ում «կրոնապետության վտանգն» է, եթե Սրբազան շարժումը հաջողության հասնի:

Խոսքը, ըստ էության, դասական «աստվածապետության» մասին է, ինչը ենթադրում է ունենալ պետական եկեղեցի, հավատավոր ժողովուրդ եւ ժառանգական իրավունքով օժտված միապետների ընտանիք: Դրա համար պետք է փոխվեն Սահմանադրությունը, կառավարման համակարգը, պետական ու ազգային ավանդույթները, խորհրդանիշները, իսկ քաղաքացիություն ընդունելիս հավատարմության երդում տալ միապետին ու նրա ժառանգներին եւ այլն: Սա պահանջվող փոփոխությունների մի փոքր մասի թվարկումն է, էլ չասած աստվածաբանության զարգացած դպրոցի, վերջինիս վրա հիմնված իրավական մտքի եւ այլ անհրաժեշտ բաղադրիչների մասին:

Հասկանալի է, որ վարչախմբի քարոզչամեքենան ուղղված է շարքային քաղաքացիներին, որոնք հիմնականում ունեն մակերեսային գիտելիքներ ու պատկերացումներ եւ կարող են այս պարզունակ խայծը կուլ տալ: Փաստը մնում է փաստ, որ «Սեւ կարապը» հայտնվել է, եւ վարչախմբի քարոզչամեքենան սկսել է օդ կրակել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930