Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»

Հունիս 16,2024 10:00

Հայաստանը կործանման տանող ուժերի կարկառուն ներկայացուցիչներին ասենք՝ ձեր լավագույն ապաստարանը ՀՀ բանտն է։ Բայց մինչև այս թեորեմն ապացուցելը անդրադառնանք վերջին օրերի իրադարձություններին։

Հայաստանում ծավալված ցույցերի ֆոնին իշխանության և նրա ձայնակցողների խոսքը աբսուրդի նորանոր ռեկորդներ է սահմանում։ Մամուլում և սոցցանցերում արդեն նկատել են, որ նիկոլականների արտահայտչամիջոցները կրկնում են բոլշևիկների ամենակատաղի խոսույթը։ Գուցե զարմանաք, սակայն ամենաաբսուրդայինը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արամ Զ․ Սարգսյանի կամ Լևոն Շիրինյանի հերթական «միտքն» է, այլ ինտելեկտ ունեցող, գրող և նույնիսկ թարգմանիչ Հակոբ Մովսեսինը։ Ահա այն․ «Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել»։ Սա ասվում է Հայաստանի մասին, սա ասվում է՝ ի պաշտպանություն մի իշխանության, որի գործունեության արդյունքը 2020-ի պատերազմն էր, բազմահազար զոհերը, Արցախի հայաթափումը, Հայաստանի տարածքի անշեղ նվազումը։ Սա ասողը չի կարող չգիտակցել, որ այսօր հարցականի տակ է պետության ֆիզիկական գոյությունը։ Չի կարող չհասկանալ, բայց ասում է։ Հանուն ինչի՞։ Ճիշտ եք։ Հանուն մի թշվառ պաշտոնիկի։

Հանուն թշվառ պաշտոնի կամ պաշտոնիկի, հանուն մի քանի հազար կամ մի քանի միլիոն դոլարի ծառայում են Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ Իլհամ Ալիևին։ Չեն հասկանո՞ւմ։ Հասկանում են։ Օրինակ՝ Արսեն Թորոսյանը, որը վերջերս չափազանց մեծ ակտիվությամբ է լծվել Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարին, մտավոր հետամնացի տպավորություն երբեք չի թողել։ Ուրեմն ինչո՞ւ է ինքն իրեն խայտառակում։ Ճիշտ եք։ Նա նախարար էր քովիդի ժամանակ։ Ուրեմն․․․ Մնացածն ինքներդ գլխի ընկաք։

Զարուհի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930