ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն ԱԺ-ում ասաց, որ Բագրատ սրբազանը, իր խոսքով՝ «տերտերը» փափուկ կյանքի է սովոր, մարդկանց բերել է վրանների մեջ պահում է, ինքը գնացել է Բաղրամյանի վրա տուն է վարձել: Անդրանիկ Քոչարյանը խոսքից պարզ դարձավ, որ Բագրատ սրբազանն իր հարեւանն է. նա անգամ բնակարանի համարը հրապարակեց:
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը Tribune.am-ում Հռիփսիմե Ջեբեջյանի հաղորդման ժամանակ հարցին՝ նման բան եղե՞լ է, թե՞ չի եղել՝ պատասխանեց. «Ապշելու բան է: Գիտեք, այնպես չէ, որ դու պարտավոր ես սիրել հոգեւոր հայրերին, որոնք տարբեր տեղեր հոգեւոր ծառայություն են մատուցում, բայց դու ամբողջ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն ես քո պահվածքով ստվեր գցում: Եթե Բագրատ ես ասում, այդ դիմելաձւով քեզ ես իջեցնում:
Ինչ վերաբերում է տուն վարձելուն, ամենայն անկեղծությամբ ասեմ, ես շարժման ընթացքում, եթե գոնե մի քիչ քնել եմ, հանգստացել եմ, սրբազանը ամբողջ ընթացքում նորմալ չի հանգստացել, քնել, անգամ Բաղրամյան փողոցում, երբ գիշերվա 4-5-ն էր, ասում էինք՝ սրբազան հայր, գնա մի քիչ հանգստացի, ասում էր՝ ժողովուրդն այստեղ է:
Նաեւ մեր խնդրանքով, քանի որ հիգիենայի հարց կար, չէ՞, էդ ի՞նչ զզվելի բան են ասում, այսինքն, մարդը, եթե կողքը մի տեղ վարձակալում ես, որտեղ մարդը կարա բնական կարիքները հոգա, սրբազան հայր է վերջիվերջո, դուք ոնց եք պատկերացնում: Հատուկ ճոխություն էլ չի թույլ տվել էդ մարդը, բայց լվացվելու, իր կարիքները հոգալու անհրաժեշտություն ունի՞, թե՞ չունի:
Կարդացեք նաև
Էդ իրենց կարելի է գնալ տարբեր տեղերում փարթիների մասնակցեն, ինչքան երկիրը հանձնվում է, էնքան իրենց Դուբայի կայֆերը, Հունաստանի կայֆերը շատանում են, տեսնում եք չէ՞ տեսանյութերը, ինչ հաճույքների մեջ են:
Այսինքն, երբ ասում են՝ Բագրատ սրբազանը տուն էր վարձել ու գնում ինչ-որ մի պահ հանգստանում էր, մի հատ թող իրենց տեսանյութը նայեն: Ի՞նչ է անում էդ մարդը: Չի կարելի էդքան իջնել»: