«ՔՊ-ի և Թուրքիայի, Ադրբեջանի խոսույթը նույնն է, մեր մասին խոսում են նույն բառապաշարով և վերաբերվում են նույն կերպ:
Հստակ թիրախավորված է ՀՅԴ կուսակցությունը, փորձում են այս ճանապարհով խոչընդոտել կուսակցության գործունեությունը, որը չի՛ ստացվի»,-այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ դատարանի բակում։
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն էր քննվում Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 12։00-ին։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ՀՅԴ Վայոց ձորի կառույցի 12 անդամ են ձերբակալել, այդ թվում՝ 2 կնոջ: «Այդ մարդիկ անազատության մեջ են բացառապես նրա համար, որ դաշնակցական են ու մասնակցել են միտինգներին»,-վստահեցնում է Իշխան Սաղաթելյանը։