Արմատներով Ջավախքից Գրիգոր Եղիազարյանը Մաշտոցյան Մատենադարանին այսօր ընծայաբերել է իր ընտանեկան մասունքը` Նոր Կտակարան, Վենետիկ, տպարան` Սուրբ Ղազարի հանուն Անտոնի Բորտոլիի, 1789թ.։
1830թ-ին Էրզրումից Ախալցխայի Նորաշեն գյուղ գաղթած հոգևորական պապն իր հետ փրկել է նաև հին Ավետարանը։ Պապից ժառանգած Կտակարանն իրեն փոխանցել է մայրը:
Տարիներ անց, Գրիգոր Եղիազարյանը որոշում է կայացրել թանկարժեք մասունքը` հնատիպ նկարազարդ Ավետարանը, պահ տալ Մատենադարանին, քանզի համարում է, որ գիրն այդպես ավելի ապահով ու խնամված կլինի։
Կարդացեք նաև
Իր արարքով նվիրատուն ընդգծել է Հայոց ձեռագրապահոցի կարևորությունը և կոչ արել հետևել իր օրինակին։
Մատենադարան