Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարան վախեցնեն, կարան բեմադրեն, կարան նաեւ Իշխան Զաքարյանի երեսը փրկեն, որ Իշխան Զաքարյանը արդարացում ունենա». Գառնիկ Դանիելյան

Հունիս 15,2024 22:51

«Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, նրա կնոջը, տղային ու բարեկամին հունիսի 17-ին գլխավոր դատախազությունը կանչել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այսօր Tribune.am-ում Հռիփսիմե Ջեբեջյանի փոդքասթի ժամանակ այս մասին հարցին՝ նրան վախեցնո՞ւմ են՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Կարան վախեցնեն, կարան բեմադրեն, կարան նաեւ Իշխան Զաքարյանի երեսը փրկեն, որ ասեն՝ տեսեք, Իշխան Զաքարյանը բան էր, արդարացում ունենա նա: Այս պարագայում իր վարքագիծը ավելի վատ է, քան ՔՊ-ականների պահվածքը, որովհետեւ քեզ քվե են տվել մարդիկ՝ որպես ընդդիմություն, դու գնացել ծվարել ես ու նեղ անձնական մանր հարցեր ես լուծում, ո՞վ ես դու դրանից հետո, ի՞նչ կապ ունես էս հայրենիքի հետ: Նաեւ էդ մարդկանց երեսից էլ է, որ մարդիկ նախկին իշխանություններից դժգոհ են»:

Հարցին՝ բայց չի՞ ասել, որ կմիանամ, Բագրատ սրբազանին խոստումներ չի՞ տվել, որ կաջակցի՝ նա պատասխանեց. «Շատերը շատ բան են ասում, բայց եկել է բյուրեղանալու, զուլալվելու ժամանակը: Էս պրոցեսները հետաքրքիր են՝ դիմակազերծվելու էս ճանապարհը անցնելու համար: Աստված մեզ ճանապարհ է ցույց տալիս՝ բյուրեղանալու համար: Դժվարությունները բյուրեղացնում են ու կողքի մարդկանց համար փորձություն են՝ իրենց տղամարդկությունը պահելու, իրենց խոսքը պահելու, իրենց արժանապատվության համար զրկանքների եւ պրոբլեմների միջով անցնելու: Դրանով է երեւում՝ ով ով է, ինչ տեսակի մարդ է»,- ասաց Դանիելյանը:

Ինչ վերաբերում է ՔՊ-ականների գաղտնի աջակցությանը, նա ասաց. «Հասարակության մի մաս կա, հենց իշխանությունը փոխվում է, համապատասխան դիրքավորում է ունենում: Հիմա էլ քիչ չեն նման մարդիկ: Հենց շարժումը ուժեղանում է, նույն իշխանությունում տեղավորված մարդիկ ասում են՝ հը, ի՞նչ է կատարվում, տեսնենք ինչ է լինում, որ համապատասխան դիրքավորում ունենան: Էդ որ ասում է ՔՊ-ն՝ մենք պառակտվո՞ղ ենք, իրենք ինձ վստահում են, դրա համար բաներ կա, որ չեմ ասի, եթե ինձ տանեն քերծից էլ գցեն, չեմ ասի ով է: Բայց որ ասում են՝ մեր շարքերը կուռ են, դե կուռ են, կուռ են, ի՞նչ ասեմ: Էս եթերը նայեն, կհիշեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930