Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրեն Պետրոսյանը պետք է հստակ պարզաբանումներ տա». Գառնիկ Դանիելյան

Հունիս 15,2024 22:37

Մարդիկ անընդհատ հարցնում են՝ բախումների օրը, լարված դեպքերի ժամանակ ո՞ւր գնաց Սուրեն Պետրոսյանը, որտե՞ղ էր, առեւանգե՞լ էին, թե՞ չէ, եթե առեւանգել էին, ովքե՞ր, որովհետեւ ոստիկաններն ասացին՝ մենք տեղյակ չենք: Նա հետո ճեպազրույց տվեց, բայց բացարձակ անհասկանալի էր՝ ուր է եղել: Այսօր Tribune.am-ում Հռիփսիմե Ջեբեջյանի փոդքասթի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս հարցերին ի պատասխան՝ ասաց. «Ես անկեղծ ասած Սուրեն Պետրոսյանի հետ չեմ շփվել, չեմ խոսել, չգիտեմ ինչ է եղել: Մեր Արծվիկը Մինասյան, հենց լուրը ստացվեց, որ առեւանգել են, ինքն էր զբաղվում, ԱԱԾ եւ ոստիկանություն էր դիմել, իրեն պատասխանել են, որ Սուրեն Պետրոսյանը ոչ ԱԱԾ-ում է, ոչ ոստիկանությունում է: Կարծում եմ, Սուրեն Պետրոսյանը պետք է հստակ պարզաբանումներ տա, թե ինչ է կատարվել, որովհետեւ եթե որոշ մարդիկ, որոնք իր նկատմամբ հանցագործություն են գործել, էդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եթե որեւէ մեկը ներկայացել է ինչ-որ հատուկ ծառայություններից եւ դրա անվան տակ իրեն ինչ-որ տեղ են տեղափոխել, դա հանցագործություն է»:

Հարցին՝ նա պարզ չի ասում, որ իրեն առեւանգել են, այսինքն, դո՞ւք էլ մինչեւ հիմա տեղյակ չեք՝ Դանիելյանը պատասխանեց. «Դե, կարեւոր է, որ ասի: Չէ, տեղյակ չեմ, ինձ էլ է շատ հետաքրքիր: Առանց որեւէ բանի ես որեւէ մեկին…գիտեք, Սուրեն Պետրոսյանը մեզ հետ ճանապարհ է անցել, որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, բայց դա անհրաժեշտ է: Եթե մի բան պատասխանատվության չի ենթարկվում կամ չի պարզաբանվում, հասարակության մեջ տարբեր տիպի խոսակցություններ կան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930