Փաստաբան Սերգեյ Հարությունյանի կարծիքով՝ Բաղրամյան պողոտայից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների ձերբակալությունները քաղաքական հերթական հետապնդումներ են։
Այսօր ազատ են արձակվել բոլոր ձերբակալվածները։
«Առավոտյան զարթնեցինք ու իմացանք դաշնակցականների հետ կապված ապօրինի ձերբակալությունների մասին։ Քաղաքական հետապնդման հերթական դրսեւորումներից է, դրա նպատակն է կուսակցության թուլացնելն է, ինչպես մի քանի անգամ արվել է, երբ կուսակցությունն ակտիվանում է, ընդդիմությունն ակտիվանում է, փորձում են ճնշել։ Այս ամեն նպատակն է մարդկանց վախեցնելը, կուսակցությանը թուլացնելն է, բռնաճնշումներ իրականացնելը, հեղինակազրկելը կուսակցությանն ու շարժումը՝ ցույց տալով, որ իբր թե մարդիկ ոչ թե սեփական կամքով են մասնակցում, այլ նյութական շահագրգռվածությամբ»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ