ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր Կապանում հանդիպեց կուսակցական ակտիվի հետ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը փորձեց իշխող կուսակցության ղեկավարից իմանալ, թե ինչո՞ւ է վերջին օրերին Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններ տարածում, թե Հայաստանի ԶՈՒ-ն հրադադարը խախտում է։
Վարչապետի խոսքով՝ այս իրավիճակում հնարավոր է 2 տարբերակ։ «Մի դեպքում, իրականում հրադադարի ռեժիմի խախտում կա, մյուս դեպքում Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի կամ էսկալացիայի ֆոն է ուզում ստեղծել։ Հայաստանի ՊՆ-ն կառավարության անունից հերքեց ապատեղեկատվությունը, սակայն ոչ մի տարբերակը մեր քաղաքական կամքը չի»,-ասաց Փաշինյանը։
Նա առաջարկում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել։ « Եթե կողմերից մեկը հայտարարում է, որ մյուս կողմը խախտել է հրադադարը, ապա տեղում գործարկվում է այդ համատեղ քննության մեխանիզմը, երկու կողմերով պայմանավորվում ենք հանձնաժողովի կազմերը»,-հայտարարեց վարչապետն ու ավելացրեց, որ «Քաղաքական կամքի դեպքում հնարավոր է հեշտությամբ գործարկել այդ մեխանիզմը»։
Կարդացեք նաև
Իսկ եթե պարզվի, որեւէ կողմի պատճառով հրադադարի խախտման դեպքերը, ապա կարելի է աշխատել պատասխանատվությունը մեծացնելու ուղղությամբ։ «Ես կարող եմ նման առաջարկ անել Ադրբեջանին»,-եզրափակեց Ն․Փաշինյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ