Երեկ տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ։
Նորակառույց ճանապարհը, զգալի վնասներ է կրել բնական աղետից:
Ճանապարհի ասֆալտե ծածկույթը հեղեղվել է անձրևաջրերի ուժգին հոսքից, իսկ երթևեկելի հատվածներում առաջացել են խորը փոսեր:
Գորիսի համայնքապետարանը անհապաղ միջոցներ է ձեռնարկում ճանապարհի մաքրման, վերականգնման աշխատանքների ուղղությամբ: Համայնքային ենթակայությամբ ընկերությունների ռեսուրսներն ու տեխնիկան ներգրավված են վերականգնողական գործընթացում:
Կարդացեք նաև
Գորիսի համայնքապետարան