Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի հայրենիք պաշտպանելու համար էին ինձ ձերբակալել»․ Աշոտ Մինասյանն էլ ազատ արձակվեց

Հունիս 15,2024 21:17

Բաղրամյան պողոտայից 72 ժամով ձերբակալված քաղաքացիները բոլորն այսօր ազատ արձակվեցին։

Նրանց մեջ էր նաեւ Քարվաճառն ազատագրած Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Երեւի հայրենիք պաշտպանելու համար էին ինձ ձերբակալել»,-ազատ արձակվելուց հետո ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններին դուր չեն գալիս համարձակ, տեսակ ունեցող մարդիկ, հայրենանվեր ու հայրենիք կառուցող մարդիկ․ «Ես միակը չեմ ու ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը»։

Այս համատարած ձերբակալությունների մասին էլ Մինասյանն ասաց՝ իշխանության վերջին ճիգերն են․ «Առուն կտրվելուց առաջ մի հատ վարարում է»։

Մինասյանը վստահ է՝  «Սրբազան շարժումը» հասնելու է իր նպատակին․ «Ես հավատում եմ սրբազանին, վստահ եմ՝ նրա կողքին կանգնած տղաները ձիգ են, ես նրանց կողքին են։ Ամեն ինչ լավ է լինելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այո, տենց էլ կա:
    Այ եթե հանրապետությունը պաշտպանեիք, կարող է և չձեռբակալեին: 100 տոկոս չէ, բայց կարող է:
    նիկոլականների համար դժվարը էն է, որ պետությունը գնալով պստիկանում է, ու հետևաբար, ձեռբակալելու պատճառաբանությունը շատանում:
    Շուտով անցնելու են նաև հանրապետությունը պաշտպանողներին ձեռբակալելուն` ՀՀ-ն դարձնում են ՀԻՄ Ադրբջնի կազմում (ԼՂԻՄ-ի փոխարենը): Ապագա-կա-ապագա տեսլականի համաձայն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930