73 տարեկան պապիկին կարմիր բերետավորը հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ գցել է ոտքի տակ ու հարվածել։ Այս մասին այսօր քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ փոխանցելով պապիկի խոսքերը։
Մելիքյանը ներգրավվել է որպես պապիկի՝ Տիգրան Սարիբեկյանի պաշտպան, ասաց, որ նրան խմբակային խուլիգանության մեղադրանք է ներկայացվել․ «Հարցաքննություն իրականացվեց, կա տեսանյութ, մարդու ոտքերի տակ ընկնում է այդ Զարյա տեսակի նռնակը, ականջը վնասվում է։ Մի քանի քայլ է գնում, դրանից առաջ տարիքով մարդուն բերետավորը ոտքի տակ է գցել, հարվածել, պապիկը խնդրեց փոխանցեմ, որ մեկը խփում էր, երկուսը՝ կարմիր բերետավորներ, եկան պաշտպանեցին։ Հետո այդ պայթուցիկն ընկնում է նրա ոտքի տակ, մի քանի քայլ է անում, մի փայտի կտոր է վերցնում ու մի թեթեւ գցում է առաջ, ու դրա անունը դնում են խուլիգանություն»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ