Լրահոս
Օրվա լրահոսը

Առգրավել են GG ընկերության բոլոր համակարգիչները․ իշխանությունը վրեժխնդիր է լինում Բագրատ սրբազանի կողքին կանգնած գործարարներից․ Փաստաբան

Հունիս 15,2024 15:04

Քննչական կոմիտեն այսօր առգրավել է GG տաքսի ծառայություն մատուցող ընկերության բոլոր համակարգիչները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Խուզարկությունը հարկերից խուսափելու ու փողերի լվացման հոդվածներով՝ դեռ 1 տարի առաջ հարուցված քրգործի շրջանակում է: Փաստաբանն ասաց. «Մենք մի փոքր ուշ եկանք, չհասցրեցինք աշխատակիցներին իրավաբանական խորհուրդ տալ, կոմիտեի ներկայացուցիչները աշխատակցին հորդորել են ներկայացնել շենքում առկա բոլոր համակարգիչները։ Մենք մտանք այն պահին, երբ դրանք բոլորը գետնին դրված էին։ Կա դատարանի որոշում մի քանի աշխատակիցների համակարգիչները տանել՝ նաեւ նրանց գործունեության հետ կապված խուզարկություններ իրականացնելու, բայց առգրավեցին բոլոր համակարգիչները։ Դա ապօրինի է, չէր բխում դատարանի որոշումից, քանի որ, կրկնեմ, մի քանի աշխատակցի համակարգչի մասին էր դատարանի որոշումը»։

Փաստաբանի կարծիքով՝ սա քաղաքական հետապնդման հերթական դրսեւորումն է, քանի որ ընկերությանը սեփականատերն իր քաղաքական դիրքորոշումն է հայտնել, հետո սոցիալական ցանցերում նրա ու ընկերության դեմ արշավ է սկսվել, դրանից հետո գործին կցվեցին իրավապահները․ «Չեմ հավատում, որ զուգադիպություն է։ Իշխանությունը վրեժխնդիր է լինում այն գործարարներից, ովքեր Բագրատ սրբազանի կողքին են կանգնում, եւ այդպիսով ուղերձ հղում այլ գործարարներին, որ չփորձեք կանգել սրբազանի կողքին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930